Ռաոնիչ․ Կարողացա վստահ հանդիպում անցկացնել

Կանադացի թենիսիստ Միլոշ Ռաոնիչը Տորոնտոյի մրցաշարի երկրորդ շրջանում Թայվանի ներկայացուցիչ Լու Յանսյունի նկատմամբ 6։3, 6։3 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Հաճելի է նման հաղթանակ տոնել, բայց հույս ունեմ՝ հաջորդ խաղին ավելի լավ հանդես կգամ։ Դա պարտադիր է։ Տորոնտոյում հաջողության հասնելու մեծ ցանկություն ունեմ։ Գուցե խաղի ընթացքում ինքս ինձ վրա ճնշում էի գործադրում, սակայն կարողացա արագ ուշքի գալ և վստահ հանդիպում անցկացնել,-Ռաոնիչի խոսքը մեջբերել է մրցաշարի պաշտոնական կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում