Ըստ Ջեյմսի՝ Դերոզանը կարող էր կատարել պատմության լավագույն դանկերից մեկը (տեսանյութ)

«Կլիվլենդի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը կարծում է, որ ԱՄՆ-Չինաստան (107:57) ընկերական հանդիպման ժամանակ Դեմար Դերոզանի չստացված սլեմ-դանկը կարող էր դառնալ պատմության լավագույն դանկերից մեկը։

«Եթե Դերոզանին հաջողվեր դանկ կատարել, այն կմտներ բոլոր ժամանակների լավագույն դանկերի հնգյակում»,-գրել է Ջեյմսը «Twitter»-ի իր միկրոբլոգում։

Հավելենք, որ Դերոզանը Չինաստանի դեմ հանդիպմանը ստացել է 19 րոպե խաղաժամանակ, վաստակել է 4 միավոր և կատարել է 3 փոխանցում։

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում