Կլիչկո․ Ֆյուրիի թիմը չի պատասխանում մեր հարցումներին

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի թիմը չի պատասխանում ռևանշ-մենամարտի անցկացման օրվա հետ կապված հարցումներին։

«Հեռարձակողները և Մանչեսթերի արենայի ղեկավարությունը հայտարարել են, որ մենամարտը կայանալու է հոկտեմբերի 29-ին։ Ես ևս հաստատել եմ, որ կարող եմ մենամարտել այդ օրը, սակայն, ցավոք, Ֆյուրին պաշտոնապես չի հաստատել։ Ֆյուրիի թիմը «գնչուական քաոս» է ստեղծում։ Նրա մենեջերները, մենամարտների կազմակերպիչները և անձամբ նա չեն պատասխանում մեր հարցումներին։

Ես չեմ կարող երաշխավորել, որ մենամարտը կկայանա հոկտեմբերի 29-ին, բայց հույս ունեմ՝ նոր ամսաթիվ չեն հրապարակի։ WBA-ն, WBO-ն պաշտոնական հարցումներ են ուղարկել։ Հույս ունենանք, որ շուտով Ֆյուրիի թիմը ևս կհաստատի, որ մենամարտը կայանալու է հոկտեմբերի 29-ին»,-Կլիչկոյի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում