Շվայնշտայգերը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ ավարտում է միջազգային կարիերան։ 31-ամյա ֆուտբոլիստն ազգային ընտրանու կազմում վերջին հանդիպումն անցկացրել է Եվրոպայի թճէւ թվականի առաջնության կիսաեզրափակչում՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ։

«Շնորհակալ եմ հիանալի ժամանակի համար»,-գրել է ֆուտբոլիստն իր թվիթերյան միկրոբլոգում։

Գերմանիայի հավաքականի հիմնական կազմում Շվայնշտայգերը խաղում էր 2004-ից։ Նա դարձել է աշխարհի չեմպիոն 2014-ին, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 2008-ին, իսկ 2006 և 2010 թվականներին նվաճել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում