Էտո´Օն կդառնա Օզբիլիսի թիմակիցը

Թուրքական «Բեշիքթաշը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի դրույթները «Անթալյասպորի» հարձակվող Սամուել Էտո´Օի  հետ, վստահեցնում է «Goal.com»-ը։

«Սև արծիվները» ստիպված էին նոր հարձակվողի փնտրել Մարիո Գոմեսի հեռանալուց հետո, ով չէր ցանկացել մնալ Թուրքիայում։ Ընտրությունը կանգ է առել փորձառու կամերունցու վրա, որին բավարարել են առաջարկվող պայմանները։ Այժմ «Բեշիքթաշը» փորձում է համաձայնության գալ «Անթալյասպորի» հետ, որն օրերս պաշտոնապես հայտարարել էր, թե ցանկություն ունի շարունակելու համագործակցությունը Էտո´Օի հետ։

Հիշեցնենք, որ «Բեշիքթաշում» է խաղում նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում