Պոգբան բուժզննում կանցնի ԱՄՆ-ում

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է իրականանալ առաջիկա օրերի ընթացքում։

Հաղորդվում է, որ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան անգլիական ակումբի հետ համաձայնության է եկել, որ այդ տրանսֆերից կստանա 20 միլիոն եվրո։ «Յուվենտուսին» «Մանչեսթեր Յունայթեդը» 110 մլն կվճարի, գրում է «Football Italia»-ն։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով այս օրերին հանգստանում է ԱՄՆ-ում, հենց Լոս Անջելեսում էլ բուժզննում կանցնի, ապա անգլիական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր՝ շաբաթական ավելի քան 350.000 եվրո աշխատավարձով։

Ակումբների միջև պայմանավորվածության համաձայն «Մանչեսթեր Յունայթեդը» «Յուվենտուսին» լրացուցիչ գումարներ կվճարի, եթե Պոգբան արժանանա «Ոսկե գնդակի» կամ հետագայում երկարաձգի պայմանագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում