ICC. «Ատլետիկոն» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Մելբուռնում ընթացող «International Champions Cup» մրցաշարում Մադրիդի «Ատլետիկոն» հանդիպեց անգլիական «Տոտենհեմին»։ Իսպանական ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ առաջին խաղակեսի ավարտին Դիեգո Գոդինի խփած միակ գոլի շնորհիվ։

Այսպիսով, «Տոտենհեմը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց. ավելի վաղ լոնդոնցիները 1:2 հաշվով զիջել էին «Յուվենտուսին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում