Պաշտոնական. «Բարսելոնայի» պաշտպանը տեղափոխվում է «Բեշիկթաշ»

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է պաշտպան Ադրիանոյի տեղափոխությունը թուրքական «Բեշիկթաշ»։

Տրանսֆերի արժեքը 600 հազար եվրո է, ևս 1,7 միլիոն եվրո կատալոնացիները կստանան, եթե «Բեշիկթաշը» Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորություն ստանա։

Ադրիանոն «Բարսելոնա» էր տեղափոխվել «Սևիլյայից» 2010 թվականին։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է Պրիմերայի 8 հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում։ «Կապտանռնագույնների» կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 189 հանդիպման, խփել 17 գոլ, նվաճել 16 տիտղոս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում