Պաշտոնական. «Ատլետիկոյի» հարձակվողը միացել է «Սևիլյային» (լուսանկար)

«Սևիլյան» պաշտոնապես հայտարարել է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուսիանո Վյետոն բուժզննում է անցել իրենց ակումբի համար և միացել թիմի մարզմանը։

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ ֆուտբոլիստը վարձավճարով մեկ մրցաշրջան կանցկացնի, ինչի դիմաց «Ատլետիկոն» 3 միլիոն եվրո կստանա։

Պրիմերայի ավարտված մրցաշրջանում Վյետոն 19 խաղի է մասնակցել, որից 12-ին՝ հիմնական կազմում, հեղինակել է 1 գոլ և 3 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում