Ուիլյամսը նշել է՝ որն է թենիսում իր չսիրած կանոնը

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պատասխանել է «Vogue» ամսագրի 73 բլից-հարցերին։

Թենիսին առնչվող հարցերի վերաբերյալ ամերիկուհին տվել է հետևյալ պատասխանները․ Սերենան հաղթանակները տոնելու յուրահատուկ ավանդույթներ չունի, լավ չի խաղում սեղանի թենիս, մարզաձևի ամենաչսիրած կանոնն էլ «ֆուտֆոլտն» է։ Հարցին, թե ինչպես մեկ բառով կբնորոշի իր խաղաոճը, Ուիլյամսը պատասխանել է «համարձակ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում