Վենգեր․ Անհանգստությամբ եմ հետևում, թե ակումբները որքան գումար են ծախսում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իրեն է անհանգստացնում է մրցակիցների տրանսֆերային քաղաքականությունը։

-Անգլիայում մրցակցությունը շատ մեծ է, այստեղ յուրաքանչյուրն իր քմահաճույքներն ունի։ Ես անհանգստությամբ եմ հետևում, թե ակումբները որքան գումար են ծախսում տրանսֆերային շուկայում։ Այսպիսին է ներկայիս Պրեմիեր լիգան։

Ինչ վերաբերվում է մեր տրանսֆերային նպատակներին՝ նախորդ մրցաշրջանում մեզ չէին բավարարում գոլերը, այնպես որ՝ փորձելու ենք լուծել այդ խնդիրը։ Պաշտպանությունը ևս պետք է ուժեղացնել, իսկ կիսապաշտպանությունում բավականաչափ բարձրակարգ ֆուտբոլիստներ կան,-Վենգերի խոսքը մեջբերված է «ESPN FC»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում