Դյուրանտ․ Յուրաքանչյուր լավ թիմում բասկետբոլիստները զիջումների են գնում

«Գոլդեն Սթեյթի» նորեկ Կևին Դյուրանտը պատմել է, թե ինչպես է պատկերացնում նոր թիմում իր դերը։

-Ես չեմ եկել մի թիմ, որտեղ իմ դիրքում արդեն խաղացող լինի․ մենք ստիպված չեն լինի համատեղել անհամատեղելին։ Չեմ պատրաստվում հանդես գալ խաղարկողի կամ հարձակվող պաշտպանի դիրքում։ Սթիվեն Քարին, Քլեյ Թոմփսոնը, Դրեյմոնդը Գրինը տարբեր դիրքերում են խաղում։

Բնականաբար, յուրաքանչյուր լավ թիմում բասկետբոլիստները ստիպված են զիջումների գնալ խաղաժամանակի, նետումների և այլ հարցերում։ Այդպիսին է բասկետբոլի բնույթը։ Դրա համար ես այժմ չեմ հայտարարում, թե «Գոլդեն Սթեյթում» յուրաքանչյուր խաղին 18 նետում եմ կատարելու կամ 12 տուգանային եմ իրացնելու։ Պարզապես ցանկանում եմ, որ իմ խաղը բնական լինի,-ասել է Դյուրանտը «Yahoo! Sports»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում