Դե Լաուրենտիս․ Իգուայինը խաբեբա է

«Նապոլիի» նախագահ Աուերլիո դե Լաուրենտիսն անդրադարձել է Գոնսալո Իգուայինի այն հայտարարությանը, թե «Յուվենտուս» տեղափոխության հարցում մեծ դերակատարություն է ունեցել նախագահի հետ վատ հարաբերություններ ունենալու գործոնը։

-Կարդացել եմ Իգուայինի ասածները։ Եթե նրան դուր չի եկել իմ ներկայությունը, ստացվում է՝ երկար ժամանակ է անհրաժեշտ եղել դա հասկանալու համար։ Իգուայինը կա՛մ հիանալի խաբեբա է, կա՛մ դերասան։ Չնայած չեմ կարծում, թե դերասան է․ ես կինոյից լավ եմ հասկանում։

Մենք նրա հետ շատ ժամանակ ենք անցկացրել, նա երբեք դժգոհություն չի արտահայտել։ Ինչո՞ւ նրա գործակալն այսքան երկար բանակցությունների ժամանակ չխոսեց դժգոհությունների մասին։ Մենք հսկայական ժամանակ ու ռեսուրսներ ենք ծախսել այդ գործարքի համար։ Գոնսալոն անարգեց ամբողջ Նեապոլը,-դե Լաուրենտիսի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում