Ռայոլան հերքում է Պոգբայի՝ «Ման․ Յունայթեդ» տեղափոխության մասին լուրերը

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար պատրաստվում է բուժզննում անցնել։

«Լրագրողները թութակների նման են։ Ակումբների միջև համաձայնություն չկա։ Սա իտալական և բրիտանական լրատվամիջողների խաղն է․ ո՞վ առաջինը կհայտարարի տրանսֆերի մասին և ո՞վ է ավելի վատը»,-գրել է Ռայոլան «Twitter»-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ այսօր տեղեկատվություն էր հրապարակվել, որի համաձայն՝ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել, և Պոգբան, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը», բուժզննում է անցնելու Լոս Անջելեսում, որտեղ այս օրերին հանգստանում է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում