«Գանձասար-Կապանը» վերջին ստուգողական խաղն անցկացրեց Բուլղարիայում

Բուլղարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Գանձասար-Կապանն» անցկացրեց իր վերջին ստուգողական հանդիպումը։ Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության ԱԵԼ թիմի հետ խաղում գոլեր չարձանագրվեցին։

Կապանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը Լիմասոլ քաղաքը ներկայացնող ԱԵԼ-ի հետ դիմակայությունում ընտրել էր հետևյալ մեկնարկային կազմը՝

Գրիգոր Մելիքսեթյան, Արա Խաչատրյան, Ալեքսանդր Պետրոսյան, Դամիր Մեմովիչ, Հայկ Իշխանյան, Արմեն Պետրոսյան, Արտակ Ալեքսանյան, Լուբամբու Մուսոնդա, Ուբեյմար Անգուլո, Կլաուդիր Մարինի, Գեղամ Հարությունյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում