Մեսսի․ Ցանկանում եմ ևս մի քանի անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին «Սելթիկի» հետ հուլիսի 30-ին կայանալիք ընկերական խաղից առաջ խոսել է մրցակցի և 2016-17թթ․ մրցաշրջանում կատալոնական թիմի նպատակների մասին։

-«Սելթիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խաղերի է մասնակցելու, իսկ մեզ հետ հանդիպումը կարող է օգնել նրանց նախապատրաստության հարցում։ Այս թիմի հետ խաղալու փորձ ունենք․ ինձ տպավորել են հիանալի ակումբն ու նրա երկրպագուները։ Չեմպիոնների լիգայի խաղերում «Սելթիկին» հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ նրանց տեսնել խմբային փուլում։

«Բարսելոնայի» նպատակները չեն փոխվել՝ հաղթել այն մրցաշարերում, որոնց մասնակցելու ենք։ Չեմպիոնների լիգան մեզ համար միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել․ ես ցանկանում եմ ևս մի քանի անգամ հաղթել այս մրցաշարում։ Դա բարդ կլինի անել, քանի որ Եվրոպայի թոփ-թիմերն ավելի են ուժեղացել, սակայն մենք վստահ ենք մեր ուժերի վրա,-Մեսսիի խոսքը մեջբերված է «Daily Record»-ից։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում