Ընկերական խաղում «Ռեալը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

«Չեմպիոնների միջազգային գավաթ» նախամրցաշրջանային մրցաշարի ամերիկային փուլի շրջանակում Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին» հանդիպեցին Միչիգանում։

Առաջին խաղակեսն անցավ Զինեդին Զիդանի թիմի զգալի առավելությամբ, և թիմերն ընդմիջման գնացին 3։0 հաշվի պայմաններում․ Մարսելոն դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Մարիանո Դիասը։ 

Երկրորդ խաղակեսում Զինեդին Զիդանը խաղաժամանակ տվեց մեծամասամբ երիտասարդական թիմի ներկայացուցիչներին, իսկ «Չելսիին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը․ դուբլ ձևակերպեց Էդեն Ազարը։

Հավելենք, որ օգոստոսի 3-ին «Ռեալն» ընկերական հանդիպում է անցկացնելու «Բավարիայի» հետ, իսկ «Չելսին» նույն օրը խաղալու է «Միլանի» հետ։

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Ռեալ» – «Չելսի»՝ 3։2
Գոլերը՝ Մարսելո 19՛, 26՛, Մարիանո 37՛ – Ազար 80՛, 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում