Կլոպ․ Մի փոքր դալտոնիկ եմ, բայց կարծում եմ՝ մարզահագուստը կանաչ է (լուսանկարներ)

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թիմի՝ 2016-17թթ․ մրցաշրջանի համար նախատեսված երրորդ մարզահագուստի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Ինձ դուր է գալիս այս մարզահագուստը։ Դուր է գալիս գույնը։ Այո՛, սա «Լիվերպուլի» գույնը չէ, ու եթե կարմիր չէ, ապա առանձնակի առարկություններ չունեմ։ Այս մարզահագուստի գույնը թարմություն է հաղորդում։ Հիանալի է։

Կանաչը հույսի գույնն է։ Ես մի փոքր դալտոնիկ եմ, բայց կարծում եմ՝ սա կանաչ է։ Այնպես որ՝ հույս ունենք, որ «Լիվերպուլի» համար ամեն ինչ լավ կլինի,-Կլոպի խոսքը մեջբերված է «The Sport Review»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում