Ռոուչ․ Կարիերան ավարտելուց հետո Մեյվեզերը չի մարզվում

Հայտնի մարզիչ Ֆրեդի Ռոուչը տեղեկացրել է, որ Ֆլոյդ Մեյվեզերը պրոֆեսիոնալ ռինգից հեռանալուց հետո չի մարզվում։

-Մի քանի անգամ Ֆլոյդին տեսել եմ մարզասրահում, ինչպես նաև Լոս Անջելեսի ռեստորաններում։ Ֆլոյդն անձամբ ինձ ասել է, որ ռինգից հեռանալու օրվանից կանոնավոր չի մարզվում։ Ես նրան ասել եմ, որ դեռ մի քանի հիանալի մենամարտ կարող է անցկացնել։ Անկեղծ ասած, չգիտեմ էլ՝ ինչո՞ւ է նա գալիս իմ մարզասրահ, չէ՞ որ չի ցանկանում, որ ես իր մարզիչը լինեմ,-ասել է Ռոուչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում