Արում․ Պակյաոյի վերադարձը պետք է ֆանտաստիկ լինի

Փրոմոութեր Բոբ Արումը վստահ է, որ 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մեննի Պակյաոն ռինգ է վերադառնալու։ Արումն օգոստոսի 9-ին Պակյաոյի հետ բանակցություններ է վարելու առաջիկա մենամարտի կազմակերպման համար։

-Ես մեկնում եմ Մանիլա, որպեսզի հանդիպեմ Մեննիի հետ և քննարկեմ նրա վերադարձը։ Մեր հանդիպումը նախատեսված է օգոստոսի 9-ին։ Անհամբերությամբ սպասում եմ։ Մրցակցի հարցում շատ թեկնածուներ կան։ Մեննիի վերադարձը պետք է ֆանտաստիկ լինի, այնպես որ՝ հույս ունեմ, որ առանցքային հարցերում կկարողանանք համաձայնություն ձեռք բերել և հնարավորինս արագ զբաղվել մենամարտի կազմակերպմամբ,-Արումի խոսքը մեջբերված է «The Manila Times»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում