Նեապոլյան ռեստորանը էժան պիցցա կառաջարկի Իգուայինի վնասվածքի դեպքում

Նեապոլ քաղաքի ռեստորաններից մեկը որոշել է իր այցելուներին արտասովոր առաջարկ անել։

Ինչպես հաղորդում է «BBC»-ի լրագրող Մինա Ռզուկին, հաստատությունը «Մարգարիտա» պիցցան մեծ զեղչով կտրամադրի հյուրերին, եթե «Յուվենտուսի» նորեկ հարձակվող Գոնսալո Իգուայինը վնասվածք ստանա։ Այն օրը, երբ Իգուայինը վնասվածք ստանա, ռեստորանի այցելուները պիցցայի համար ընդամենը մեկ եվրո կվճարեն։

Հիշեցնենք, որ Իգուայինը տեղափոխվեց «Յուվենտուս» հուլիսի 26-ին։ «Նապոլիի» նախկին խաղացողի տեղափոխությանը նեապոլյան ակումբի երկրպագուներն ու ղեկավարությունը խիստ բացասաբար արձագանքեցին՝ ընդհուպ մինչև այն դավաճանություն որակելով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում