Դիաս-Մաքգրեգոր մենամարտի պրոմոհոլովակը

UFC-ն ներկայացրել է Քոնոր Մաքգրեգորի և Նեյթ Դիասի մենամարտի պրոմոհոլովակը։ Հանդիպումը տեղի է ունենալու «UFC 202» մրցաշարի շրջանակում, օգոստոսի 20-ին և լինելու է երեկոյի գլխավոր իրադարձությունը։

Մաքգրեգորը և Դիասն արդեն հանդիպել են «UFC 196»-ի շրջանակում․ մարտի 5-ին կայացած մենամարտի երկրորդ ռաունդում հաղթանակ է տոնել Դիասը։ Ռևանշ-մենամարտը նախատեսված էր անցկացնել «UFC 200»-ի շրջանակում, սակայն Քոնորը չէր ներկայացրել պարտադիր մամուլի ասուլիսին, և մարտը հետաձգվել էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում