Բրուկ․ Խանը Քարդաշյան քույրերից վատն է

IBF վարկածով աշխարհի չեմպիոն Կել Բրուկը, անդրադառնալով Ամիր Խանի վերջին հայտարարությանը, վերջինիս համեմատել է հեռուստատեսային աստղեր Քարդաշյան քույրերի հետ։

-Այժմ աշխատում եմ ուշադրություն չդարձնել Ամիր Խանին, քանի որ պատրաստվում եմ Գոլովկինի հետ մենամարտին։ Լսել եմ, որ Խանն ասել է՝ ատում է ինձ, բայց պատրաստ է մենամարտել։ Նախորդ շաբաթ նա չէր էլ ցանկանում մենամարտել։ Խանն ավելի վատն է, քան Քարդաշյան քույրերը։ Ես նրա ժամանակը չունեմ,-Բրուկի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից։

Հավելենք, Կել Բրուկ-Գենադի Գոլովկին մենամարտը կայանալու է սեպտեմբերի 10-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում