«Մարիբորի» երկու ֆուտբոլիստներ զոհվել են ավտովթարի հետևանքով
03/08/2016 15:21
Նմանատիպ
Երեկ Սլովենիայում «Մարիբորի» չորս երիտասարդ ֆուտբոլիստներ ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել։
Նրանք մարզումից վերադառնալիս բախվել են խաչմերուկի լուսացույցին։ Հարվածից մեքենան երկու մասի է բաժանվել։
21-ամյա սերբ հարձակվող Զորան Բալյակն ու 20-ամյա սլովենացի պաշտպան Դամյան Մարյանովիչը մահացել են, 19-ամյա սերբ դարպասապահ Լյուբոմիր Մորավեցը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ 19-ամյա սլովենացի պաշտպան Ժիգա Լիպուշչեկի վնասվածքները համեմատաբար թեթև են։
ՈՒԵՖԱ-ն այսօր ցավակցել է «Մարիբորին» և Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիային, ինչպես նաև հայտարարել, որ Եվրոպա լիգայի շրջանակներում «Մարիբորի» և «Աբերդինի»՝ չորեքշաբթի կայանալիք խաղում երկու թիմերն էլ սև թևկապներով դուրս կգան դաշտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում