Ստուգողական խաղում «Ռեալը» հաղթեց «Բավարիային» (տեսանյութ, ֆոտոշարք)

«Չեմպիոնների միջազգային գավաթ» նախամրցաշրջանային մրցաշարի ամերիկյան փուլի շրջանակում հանդիպեցին Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»։

Իստ-Ռուտերֆորդի «Մետլայֆ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց Զինեդին Զիդանի թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Դանիլոն։

Թիմերը խաղին մասնակցեցին հետևյալ կազմերով․

«Բավարիա»․ Ուլրայխ – Ռաֆինյա, Մարտինես (Պանտովիչ 77՛), Ֆելդհան, Բերնատ, Ալոնսո (Բենկո 56՛), Լամ, Վիդալ, Տյագո Ալկանտարա (Օզտրյուկ 88՛), Ալաբա, Գրին։

«Ռեալ»․ Կասիլյա – Կարվախալ (Դանիլո 63՛), Ռամոս (Լինհարտ 62՛), Վարան (Նաչո 46՛), Մարսելո (Տեխերո 77՛), Մոդրիչ (Կովաչիչ 46՛), Կազեմիրո (Լյորենտե 78՛), Խամես (Ասենսիո 46՛), Վասկես, Մորատա (Մարիանո Դիաս 77՛), Իսկո (Էդեգոր 63՛)։

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Բավարիա» – «Ռեալ»՝ 0։1
Գոլը՝ Դանիլո 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում