Գվարդիոլան փայփայում է Սանեին, Մոուրինյուն զայրացած է (ծաղրանկար)

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց «Շալկեից» կիսապաշտպան Լերոյ Սանեի տեղափոխությունն իր կազմ։ «Քաղաքայինները» գերմանացի ֆուտբոլիստի համար այդ երկրի պատմության մեջ ռեկորդային գումար էին վճարել։

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին ուշադրություն է դարձրել, որ մանչեսթերյան երկու թիմերն էլ խիտ գանգուր մազերով ֆուտբոլիստներ ունեցան, սակայն մինչ Գվարդիոլան ծաղկամանի մեջ դրած փայփայում է «նորատունկ» Սանեին, Մոուրինյուն փորձում է արմատախիլ անել արդեն հասուն «ծառ» դարձած Մարուան Ֆելայինիին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում