«Լեսթերի» սեփականատերը «ձգել է» Մարեզի ականջները (լուսանկար)

«Լեսթերի» սեփականատեր Վիշայ Շրիվադդանապրաբհան «Instagram» լուսանկար է հրապարակել, որում ձգում է թիմի կիսապաշտպան Ռիյադ Մարեզի ականջները։ Ֆուտբոլիստին ամռան ընթացքում բազմիցս «տեղափոխեցին» «Արսենալ», սակայն այս լուսանկարից, թերևս, կարելի է ենթադրել, որ Ռիյադը մնում է Անգլիայի չեմպիոնների կազմում։

Ալժիրցի ֆուտբոլիստի հետ կատակով արված նկարը Շրիվադդանապրաբհան մեկնաբանել է «Դու վաճառքի համար չես» բառերով։ Մարեզն, անշուշտ, նման պատժից հետո «ստիպված է» համաձայնել սեփականատիրոջ որոշման հետ: 🙂

Հետևեք մեզ նաև Telegram-ում