Ռիո-2016․ Արթուր Հովհաննիսյանը դուրս մնաց պայքարից

Ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումներում հայ մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ Արթուր Հովհաննիսյանը։

49 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննիսյանը 1/16 եզրափակչում 0:3 (9:10, 9:10, 9:10) հաշվով պարտվեց իսպանացի  Կարմոնա Հերեդիա Սամուելին և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնում են նաև 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում