Ռիո-2016․ Հարություն Մերդինյանը եզրափակչում է, Արթուր Դավթյանը՝ ոչ

Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը պայքարը սկսեցին մարմնամարզիկները։

Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը որակավորման փուլում (նժույգաթափեր) հավաքելով 15. 583 միավոր՝ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ փուլ։ 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը (հենացատկ) երկրորդ ցատկի վերջնամասում սխալ թույլ տվեց: Մրցավարները Դավթյանի երկու ցատկերը գնահատեցին 14.566 միավոր, ինչի արդյունքում հայ մարզիկը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։ Եզրափակչում հանդես գալու հնարավորություն են ստանում 8 լավագույն արդյունքները գրանցածները։

Հավելենք, որ եզրափակիչը կկայանա օգոստոսի 14-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում