Ընկերական խաղում «Արսենալը» հաղթեց «Ման․ Սիթիին» (տեսանյութ, ֆոտոշարք)

Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» 2016-17թթ․ մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում ընկերական հանդիպում անցկացրին։ Գյոտեբորգում կայացած խաղն ավարտվեց Արսեն Վենգերի թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։

«Քաղաքայինների» կազմում գոլեր խփեցին Սերխիո Ագուերոն և Կելեչի Իխեանաչոն, իսկ «զինագործներից»՝ Ալեքս Այուոբին, Թեո Ուոլքոտը և Չուբա Ակպոմը։

Ընկերական հանդիպում

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 3։2
Գոլերը՝ Այուոբի 50՛, Ուոլքոտ 73՛, Ակպոմ 86՛ – Ագուերո 30՛, Իխեանաչո 88՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում