Ռիո-2016․ Անդրանիկ Կարապետյանը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը

Ռիո-2016․ Անդրանիկ Կարապետյանը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը

Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում կայացան տղամարդկանց ծանրամարտի 77 կգ քաշային կարգի մրցումները։

Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 170 կգ-անոց ծանրաձողը, ապա՝ 174։ Երրորդ մոտեցման ժամանակ Անդրանիկը չկարողացավ բարձրացնել 176 կգ կշռող ծանրաձողը։ Պոկում վարժությունում մեր մարզիկը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Չինաստանի ներկայացուցիչ Լյու Սյաոցզյունին (177 կգ)։

Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ Անդրանիկ Կարապետյանը չկարողացավ հրել 195 կգ-անոց ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցման ժամանակ արմունկի վնասվածք ստացավ, ինչի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը։ Վնասվածքի բնույթի վերաբերյալ դեռևս հստակ տեղեկատվություն չկա։

Օլիմպիական չեմպիոնի կոչմանն արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչ Նիջաթ Ռահիմովը, ով երկամարտում գրանցեց 379 կգ արդյունք։ Նույն արդյունքը գրանցեց, սակայն անձնական քաշի պատճառով արծաթե մեդալակիր դարձավ չինացի Լյու Սյաոցզյունը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ եգիպտացի Մոհամեդ Մահմուդին (361 կգ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում