Ջոշուան և Ֆյուրին կմենամարտեն 2017-ին

Ջոշուան և Ֆյուրին կմենամարտեն 2017-ին

IBF վարկածով աշխարհի չեմպիոն բրիտանացի Էնտոնի Ջոշուայի և նրա հայրենակից Հյուի Ֆյուրիի մենամարտը կկայանա 2017 թվականից ոչ շուտ։ Այս մասին հայտարարել է Ջոշուայի փրոմոութեր Էդդի Հիրնը։

Օրեր առաջ Պիտեր Ֆյուրին՝ Հյուիի հայրը և մարզիչը, հայտարարել էր, որ իր որդին պատրաստ է մենամարտել Ջոշուայի հետ, ով նոյեմբերին պետք է տիտղոսի պաշտպանության մենամարտ անցկացնի։ 

-Մենամարտի առաջարկ եղել է, սակայն Ֆյուրիի թիմը չի կարող այն կազմակերպել մինչև նոյեմբեր։ Նրանք դիտարկում են 2017-ին մենամարտելու տարբերակը։ Մենք ոչ մի խնդիր չենք տեսնում,-«Sky Sports»-ի հաղորդմամբ՝ ասել է Էդդի Հիրնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում