Ռիո-2016․ Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը

Ռիո-2016․ Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումների 69 կգ քաշային կարգում ելույթներն ավարտեց Վլադիմիր Մարգարյանը։

1/8 եզրափակչում Վլադիմիր Մարգարյանի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն (64 կգ քաշային կարգում) կուբացի Ռոնիել Իգլեսիասն էր։ Մենամարտի առաջին ռաունդում Մարգարյանը վնասվածք ստացավ, աչքի շրջանում պատռվածքի պատճառով սկսվեց արյունահոսություն, և բժիշկները մեր մարզիկին արգելեցին շարունակել մենամարտը: Իգելսիասը տեխնիկական հաղթանակ տարավ: 

Հիշեցնենք, որ մեկնարկային մենամարտում Վլադիմիր Մարգարյանը հաղթել էր Ֆիջին ներկայացնող Վինսթոն Հիլին՝ 3։0 (30:27, 30:27, 30:27)։

Ավելի վաղ պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է 1/16 եզրափակչում, 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել են իրենց մեկնարկային մենամարտերում և դուրս են եկել 1/8 եզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում