Ռիո-2016. Առաքել Միրզոյանը հրաժարվեց պայքարից

Ռիո-2016. Առաքել Միրզոյանը հրաժարվեց պայքարից

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մրցումային 7-րդ օրը մրցահարթակ դուրս եկավ ծանրամարտի տղամարդկանց 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը:

Միրզոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից կարողացավ բարձրացնել 158-կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցումից հրաժարվեց աջ ոտնաթաթի ցավի պատճառով: 

Քիչ անց պարզվեց, որ Միրզոյանը ոտնաթաթի վնասվածք է ստացել և հրաժարվել է մասնակցել նաև հրում վարժությանը:

Քաշային կարգի չեմպիոն դարձավ Իրանը ներկայացնող Քյանուշ Ռոստամին, որը կարողացավ թարմացնել աշխարհի ռեկորդն ու օլիմպիական ռեկորդ սահմանել 396 կգ երկամարտի արդյունքով:

Արծաթե մեդալը բաժին հասավ Չինաստանի ներկայացուցիչ Թաո Թյանին, որը ընդամենը մեկական հաջողված մոտեցմամբ կարողացավ երկամարտի 395 կգ արդյունք գրանցել, իսկ հրում վարժությունում 217 կգ-ով օլիմպիական ռեկորդ սահմանել: Ընդ որում, օլիմպիական ռեկորդ էր նաև նրա երկամարտի արդյունքը, որը, սակայն, գերազանցվեց րոպեներ անց:

Երկու մարզիկներ՝ Ղազախստանի ներկայացուցիչ Դենիս Ուլանովն ու ռումինացի Գաբրիել Սինկրայան գրանցեցին միևնույն՝ 390 կգ երկամարտի արդյունքը, սակայն ռումինացին անձնական քաշով ավելի թեթև էր, ինչի շնորհիվ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում