Թուրքիայում Հաքան Շյուքյուրին ձերբակալելու որոշում է կայացվել

Թուրքիայում Հաքան Շյուքյուրին ձերբակալելու որոշում է կայացվել

Թուրքիայի հավաքականի նախկին հարձակվող Հաքան Շյուքյուրը կարող է ձերբակալվել:

Ինչպես հաղորդում է «Agence France-Press»-ը, Թուրքիան ձերբակալման օրդեր է տրամադրել՝ կապված նախկին ֆուտբոլիստի՝ երկրում տապալված ռազմական հեղաշրջման փորձին հավանական մասնակցության հետ: Այժմ 44-ամյա Շյուքյուրն ապրում է Կալիֆորնիայում:

Ավելի վաղ Շյուքյուրը արդեն իսկ մոտ էր եղել ձերբակալության Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին սոցցանցերում վիրավորելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում