Էվրան կատակել է Պոգբայի հետ (լուսանկար)

Էվրան կատակել է Պոգբայի հետ (լուսանկար)

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Պատրիս Էվրան հեռակա կարգով կատակել է նախկին թիմակցի՝ կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, որն արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է: Էվրան Պոգբայի համար «ավագ եղբայր» է, որը միշտ հարկ եղած պահին կողքին է:

Էվրան հարմար պահ է գտել ու նկարել թուրինցիների մարզաբազայում Պոգբայի պահարանը: Լուսանկարը հրապարակել է «Instagram»-ում հումորային մեկնաբանությամբ:

«Դու կարող էիր գոնե հետևիցդ պահարանդ հավաքել: Հուսով եմ՝ դու չես սպասում, որ ես քո իրերը Մանչեսթեր եմ բերելու»,-գրել է Էվրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում