Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ կմտնի Նարեկ Աբգարյանը

Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ կմտնի Նարեկ Աբգարյանը

Այսօր ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի մրցումային 8-րդ օրն է: Օգոստոսի 13-ին Հայաստանը ներկայացնող մարզիկներից պայքարի մեջ կմտնի միայն բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը:

Մինչև 52 կգ քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկը պայքարն սկսելու է 1/16 եզրափակչից: 24-ամյա Աբգարյանի մրցակիցը Ուգանդան 31-ամյա Ռոնալդ Սերուգոն է:

Բռնցքամարտի մրցաշարի երկրորդ հերթափոխի մենամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, իսկ Աբգարյանի մենամարտը տեղի կունենա մոտավորապես 01:00-ի սահմաններում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում