Ռիո-2016․ Արամ Ավագյանը դուրս մնաց պայքարից

Ռիո-2016․ Արամ Ավագյանը դուրս մնաց պայքարից

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ ավարտեց ելույթները Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում։

Բռնցքամարտի մրցաշարի 56 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Արամ Ավագյանը պարտվեց  Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իռլանդացի Մայքլ Քոնլանին և զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից։ Երեք ռաունդների արդյունքում բոլոր մրցավարները հաղթանակը տվեցին Քոնլանին՝ 3։0

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է 1/16 եզրափակչում, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել են մեկնարկային մենամարտերում և դուրս են եկել 1/8 եզրափակիչ, իսկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում