Ռիո-2016․ Հովհաննես Բաչկովը պարտվեց 1/8 եզրափակչում

Ռիո-2016․ Հովհաննես Բաչկովը պարտվեց 1/8 եզրափակչում

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում մրցելույթներն ավարտեց Հովհաննես Բաչկովը։

64 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հովհաննես Բաչկովը պարտվեց Չինաստանի ներկայացուցիչ Հու Ցյանսյունին։ Երեք ռաունդների արդյունքում մրցավարները պայքարը շարունակելու հնարավորություն տվեցին չինացի բռնցքամարտիկին, արձանագրվեց 1։2 (29։28, 28։29, 28։29) հաշիվ։

Ավելի վաղ պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է 1/16 եզրափակչում, 56 կգ քաշային Արամ Ավագյանը` 1/8 եզրափակչում,  69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարը, իսկ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը հաղթել է մեկնարկային մենամարտում և դուրս է եկել 1/8 եզրափակիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում