Ռիո-2016․ Ռոման Վլասովը՝ օլիմպիական չեմպիոն

Ռիո-2016․ Ռոման Վլասովը՝ օլիմպիական չեմպիոն

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում ավարտվեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգի գոտեմարտերը։

Եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովը 5։1 հաշվով հաղթեց դանիացի Մարկ Մադսենին՝ նվաճելով Օլիմպիական խաղերում իր երկրորդ ոսկե մեդալը։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Իրանի ներկայացուցիչ Սաիդ Աբդվալին և կորեացի Կիմ Հյոն Վուն։

Հիշեցնենք, որ 75 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը պարտվել է բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին։

Ռիո-2016, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 75 կգ քաշային կարգ

1. Ռոման Վլասով (Ռուսաստան)
2. Մարկ Մադսեն (Դանիա)
3. Սաիդ Աբդվալի (Իրան) և Կիմ Հյոն Վուն (Հարավային Կորեա)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում