Ռիո-2016. Հայ մարզիկների այսօրվա ելույթների ժամանակացույցը

Ռիո-2016. Հայ մարզիկների այսօրվա ելույթների ժամանակացույցը

Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանը ներկայացնող 7 մարզիկներ։

Առաջինը կմեկնարկեն վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը, իսկ տղամարդկանց եռացատկում` որակավորման փուլում, Լևոն Աղասյանը: Աթլետները պայքարը կսկսեն Երևանի ժամանակով 16:30-ին: 

17:00-ի սահմաններում առաջին գոտեմարտը կանցկացնի 85 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը:

Կեսգիշերն անց՝ 01:00-ին բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը 1/4 եզրափակչի ուղեգրի համար կմրցի չինացի Հու Ջիանգուանի հետ, իսկ 02։00-ի սահմաններում 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կպայքարի մեդալի համար։

Երևանի ժամանակով լուսադեմին՝ 04:45-ին, որակավորման փուլից պայքարը կսկսի արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում