Ֆյուրի․ Երկրորդ անգամ ավելի ուժեղ դաս կտամ Կլիչկոյին

Ֆյուրի․ Երկրորդ անգամ ավելի ուժեղ դաս կտամ Կլիչկոյին

WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին վստահ է, որ Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտում հաղթանակ է տոնելու։ Նախնական տվյալներով՝ բրիտանացի և ուկրաինացի բռնցքամարտիկները մենամարտելու են Մանչեսթերում՝ հոկտեմբերի 29-ին։

-Անհամբերությամբ եմ սպասում այդ մենամարտին։ Ինձ հիանալի եմ զգում։ Մեկ անգամ ջարդել եմ Կլիչկոյին, երկրորդ անգամ ավելի ուժեղ դաս կտամ։ Վնասվածքից լիովին ապաքինվել եմ և արդեն մարզվում եմ։ Պատրաստ եմ մենամարտել ցանկացած մրցակցի հետ, բայց այս պահին իմ դիտակետում միայն Կլիչկոն է։ Ես կրկին հաղթելու եմ նրան։ Այլ տարբերակներ չեն կարող լինել,-Ֆյուրիի խոսքը մեջբերված է «BoxingScene»-ից։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 28-ին, Դյուսելդորֆում կայացած մենամարտում Կլիչկոն, պարտվելով միավորների տարբերությամբ, IBF/WBA/WBO տիտղոսները զիջեց Ֆյուրիին (IBF-ն հետագայում Ֆյուրիին զրկեց տիտղոսից, քանի որ վերջինս հրաժարվեց տիտղոսի պաշտպանության համար մենամարտել Վյաչեսլավ Գլազկովի հետ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում