Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճեց Հայաստանի առաջին մեդալը։

Մինչև 105 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում հաջողությամբ կատարեց առաջին երկու մոտեցումները՝ բարձրացնելով 185 կգ և 190 կգ կշռող ծանրաձողերը, իսկ երրորդ՝ 190 կգ-անոց մոտեցումը ձախողեց։ 19-ամյա ծանրորդն այս վարժությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Հրում վարժությունում Մարտիրոսյանը հաջողությամբ կատարեց 220 կգ, 227 կգ մոտեցումները, ձախողեց երրորդ՝ 234 կգ-անոց մոտեցումը, սակայն երկամարտի 417 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ Ուզբեկստանը ներկայացնող Ռուսլան Նուրուդինովը` երկամարտի 431 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայչիկովը՝ 416 կգ արդյունքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում