Ռիո-2016․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ
16/08/2016 17:46
Նմանատիպ
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչներից հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։
98 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մրցակիցն իտալացի Դայգորո Տիմոնչինին էր։ Առաջին մրցափուլում ըմբիշներին չհաջողվեց միավոր վաստակել, իսկ երկրորդում Արթուրը 5։2 հաշվով հաղթանակ տոնեց։
Կիսաեզրափակչի ուղեգրի համար Արթուր Ալեքսանյանը գոտեմարտելու է Ռումինիայի ներկայացուցիչ Ալին Կիուրարիուի հետ, ով 3։2 հաշվով հաղթել է եգիպտացի Համդի Մուստաֆա Աբդելվահաբին։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանի ներկայացուցիչներից Արսեն Ջուլֆալակյանը և Մաքսիմ Մանուկյանը պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում և պայքարն ավարտել են առանց մեդալների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում