Ռիո-2016․ Միհրան Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ռիո-2016․ Միհրան Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը շարունակում է պայքարը Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում։

1/4 եզրափակչում Հարությունյանը գոտամարտեց կորեացի Լյու Հան Սյունի հետ և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց: Առաջին մրցափուլում մեր ըմբիշն առավելության հասավ 2։0 հաշվով, իսկ երկրորդում ընդամենը մեկ միավոր զիջեց։

Կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանը գոտեմարտելու է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռասուլ Չունաևի հետ, ով 1/4 եզրափակչում 10։2 հաշվով հաղթել է ալժիրցի Թարեք Բենաիսային։

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Հարությունյանը 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում