Ռիո-2016․ Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք Իլդեմին և դուրս եկավ եզրափակիչ

Ռիո-2016․ Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք Իլդեմին և դուրս եկավ եզրափակիչ

98 կգ քաշային կարգի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի եզրափակիչ։

Կիսաեզրափակչում «Սպիտակ արջի» մրցակիցը թուրք Ջենկ Իլդեմն էր։ Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցելու է կուբացի Յասմանի Լուգո Կաբրերայի հետ, ով կիսաեզրափակչում 2։0 հաշվով հաղթել է շվեդ Ֆրեդիկ Շյոնին։ Եզրափակիչ գոտեմարտերը մեկնարկելու են Երևանի ժամանակով կեսգիշերին։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ․ 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը ոսկե մեդալի համար պայքարելու է հունգարացի Դավոր Շտեֆանեկի հետ։

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 5։2 հաշվով առավելության հասնելով իտալացի Դայգորո Տիմոնչինիի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում մեր ըմբիշը 8։0 հաշվով հաղթանակ է տոնել Ռումինիայի ներկայացուցիչ Ալին Կիուրարիուի նկատմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում