Ռիո-2016․ Պայքարի են դուրս գալիս ազատոճային ըմբիշները

Ռիո-2016․ Պայքարի են դուրս գալիս ազատոճային ըմբիշները

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում մեդալների համար կպայքարեն Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

Օգոստոսի 19-ին՝ Երևանի ժամանակով 17։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում, տեղի կունենան 57 կգ և 74 կգ քաշային կարգերի ըմբիշների նախնական փուլերի գոտեմարտերը, իսկ կեսգիշերից՝ սփոփիչ և եզրափակիչ գոտեմարտերը։ Օգտոստոսի 20-ին պայքարի դուրս կգան 86 կգ և 125 կգ քաշային կարգերի ըմբիշները, իսկ Օլիմպիական խաղերի վերջին օրը՝ օգտոստոսի 21-ին, առավոտյան մրցահերթում (Երևանի ժամանակով 15:30-18:15-ը) տեղի կունենան 65 կգ և 97 կգ քաշային կարգերի ըմբիշների նախնական փուլերի գոտեմարտերը: Այսպիսով՝ օգոստոսի 19-ին պայքարի դուրս կգա Գառնիկ Մնացականյանը, օգոստոսի 20-ին՝ Լևան Բերիանիձեն, իսկ մրցումային վերջին օրը՝ Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում ևս Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ․ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական չեմպիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում