Ռիո-2016. Մեդալային հաշվարկը 13-րդ օրվա դրությամբ

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում ավարտվել է մրցումային 13-րդ օրը։ ԱՄՆ-ի հավաքականը շարունակում է վստահորեն գլխավորել մեդալային հաշվարկը։ Այդ երկրի մարզիկները արդեն 100 մեդալ են նվաճել տարբեր մարզաձևերում։

Երկրորդ տեղում շարունակում է ընթանալ Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականը, երրորդում՝ Չինաստանը, որը քանակով մեծբրիտանացիներից ավելի շատ մեդալներ ունի, սակայն հաշվարկը կատարվում է առաջինը ըստ ոսկե մեդալների։

Ռիո-2016, մեդալային հաշվարկ Ընդհ. (ոսկի-արծաթ-բրոնզ)

1. ԱՄՆ 100 (35-33-32)
2. Մեծ Բրիտանիա – 56 (22-21-13)
3. Չինաստան – 58 (20-16-22)
4. Գերմանիա – 32 (13-8-11)
5. Ռուսաստան – 44 (12-15-17)
6. Ճապոնիա – 36 (12-6-18)
7. Ֆրանսիա – 34 (8-12-14)
8. Իտալիա – 24 (8-10-6)
9. Հոլանդիա – 16 (8-4-4)
10. Ավստրալիա – 27 (7-10-10)

Հայաստանը 1 ոսկե և 3 արծաթե մեդալով հաշվարկում 37-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում