Ալվարես․ Պատրաստ եմ ռևանշ-մենամարտ անցկացնել Մեյվեզերի հետ

Աշխարհի նախկին չեմպիոն Սաուլ Ալվարեսը հայտարարել է, որ պատրաստ է ռևանշ-մենամարտ անցկացնել Ֆլոյդ Մեյվեզերի հետ։ Վերջինս աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 12 անգամ և հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

-Մեյվեզերի հետ մենամարտն ինձ փորձ է տվել, և ես բնավ չեմ ափսոսում։ Այդ մենամարտից հետո զգալի առաջընթաց եմ գրանցել, հիմա ինձ ավելի ուժեղ բռնցքամարտիկ եմ համարում։ Մեյվեզերից հետո մրցել եմ նրա ոճով մենամարտող բռնցքամարտիկների հետ և կարողացել եմ հաղթել։

Լիովին պատրաստ եմ ռևանշ-մենամարտ անցկացնել և կարծում եմ՝ երկրպագուները դրանից մեծ հաճույք կստանան։ Նաև կարծում եմ, որ այս անգամ հաղթողը ես կլինեմ։ Մեյվեզերի հետ մենամարտելու համար ունեմ ուժ և համապատասխան որակներ,-Ալվարեսի խոսքը մեջբերված է «Seen Sport»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում