Ռիո-2016. Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում ասպարեզ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշ, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն։

Բերիանիձեն 1/8 եզրափակչում մրցեց չինացի Ժիվեի Դենգի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, և հաջորդ փուլ անցավ մեր մարզիկը, քանի որ վերջինն էր գործողություն կատարել։ Քառորդ եզրափակչում Բերիանիձեն 3:1 հաշվով հաղթեց հունգարացի Դանիել Լիգետիին և մտավ կիսաեզրափակիչ, որտեղ 1:8 հաշվով պարտվեց թուրք Թահա Ակգուլին:

Այսպիսով՝ Լևան Բերիանիձեն իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար, իսկ ոսկե մեդալը կվիճարկեն Ակգուլն ու իրանցի Նեմատ Կոմեյլ Ղասեմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում